Փոխայցից հայ և ադրբեջանցի լրագրողների տպավորությունները

article-image

Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։

«Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայկական պատվիրակության մեջ ներառված էին 3 լրագրողներ, որոնցից երկուսը՝ Արտյոմ Երկանյանը և Դավիդ Ալավերդյանը ներկայացնում էին Հայաստանի Հանրապետությունը, իսկ Էդգար Էլբակյանը՝ Արցախի Հանրապետությունը:

Հայկական պատվիրակության անդամները մեծամասամբ գոհ են ադրբեջանյան այցից և երկկողմ հանդիպումը կոնստրուկտիվ են որակել: Մասնավորապես` այցի մասնակիցները իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են՝

Տեսանյութն՝ այստեղ։

Դավիթ Ալավերդյանի հոդվածն՝ այստեղ։

Փոխադարձ այցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև անդբեջանագետ Անժելա Էլիբեգովան, ով հանդիպում է ունեցել ադրբեջանցի լրագրողների հետ Երևանում և այդքան էլ տպավորված չէ ադբեջանցի լրագրողների հայաստանյան այցով:

Ինչպես արդեն նշեցինք, հայկական երկու կողմերի՝ թե Արցախի և թե՛ Հայաստանի պատվիրակությունների կարծիքները մեծամասամբ դրական էին, և նրանց մեկնաբանութուններում մեկումեջ կարծես թե հայաստանյան հանրության համար ոչ այնքան ընկալելի ոգևորվածություն էր նկատվում:

Այցի մասնակիցները նշում են, որ զգացվում էր ադբեջանական կողմի պատրաստակամությունը կոնստրուկտիվ երկխոսություն վարելու, և որ նրանց անվտանգությունը շատ բարձր մակարդակի վրա էր: Շանթ հեռուստաընկերության լրագրող Արտյոմ Երկանյանը, առիթից օգտվելով, նույնիսկ խնդրել է պատկան մարմիններից պարզել իր տատի եղբոր գերեզմանի լինել-չլինելու մասին, ով 90-ականներին հայտնի պատճառներով անհայտ կորել է Բաքվում, իսկ Դավիթ Ալավերդյանը նշում է, որ Ադրբեջանում բազմաթիվ կարծրատիպեր են գործում Հայաստանի և Արցախի վերաբերյալ, մասնավորապես` թյուր կարծիք կա, որ Հայաստանի եւ Արցախի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, եւ ընդամենը մի քանի տարի հետո հայերը ծնկաչոք գալու են եւ օգնություն խնդրեն Ադրբեջանից: Դավիդ Ալավերդյանը նաև գրում է, որ փոխզիջման մասին խոսք գնալիս ադրբեջանական կողմի այն ձևակերպումներին ի պատասխան, որ իրենք պատրաստ են ամենաբարձր ինքնավարություն շնորհեն Արցախին Ադրբեջանի տարածքում, Արցախի Հանրապետությունը ներկայացնող Էդգար Էլբակյանը հարցրեց. «իսկ դուք կհամաձայնվեի՞ք, որ Ադրբեջանը մտնի, ասենք, Գերմանիայի կազմի մեջ, եթե Գերմանիան խոստանար մեծ ներդրումներ կատարել ձեր տնտեսության մեջ եւ գործարաններ կառուցել»:

Ադրբեջան այցելած հայ լրագրողները նաև նշում են, որ փոխայցը բացառիկ էր: Բացառիկ է նրանով, որ՝

  • Վերջին տասնամյակում առաջին անգամ Ադրբեջան այցելեց Արցախը ներկայացնող լրագրող:
  • Առաջին անգամ Արցախ այցելեցին ադրբեջանական էլեկտրոնային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել այնտեղ կատարվող գործընթացները;
  • Ծրագիրն ամբողջությամբ պատրաստել էին կողմերը, ընդ որում՝ արցախյան մասը պատրաստել էր հենց Արցախի ԱԳՆ-ն՝ առանց պաշտոնական Երեւանի միջամտության եւ աջակցության:

Այնուհանդերձ պետք է նշենք, որ չնայած այցի մի շարք կարոր և բացառիկ իրադարձություններին, այսպիսի փոխայցերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համատեքսում դեռ շատ հեռու են կոնստրուկտիվ լինելուց, քանի դեռ Ադրբեջանում պետական մակարդակով ինտենսիվ հայատյաց քարոզչություն է ընթանում, և թե՛ ադրբեջանյան հանրությունը, և թե՛ իշխանությունները դեռևս չեն կարողանում ընկալել Արցախի անկախ լինլու անվիճելի փաստը: Բնականաբար այդ ամենին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների դիլետանտական և պոպուլիստական մոտեցումները Արցախի հարցում:

Հատկանշական է նաև որ, Թբիլիսիում, երբ հայկական և ադրբեջանական պավիրակությունները հանդիպեցին, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առաջարկեց համատեղ հայտարարություն տարածել: Չնայած նրան, որ կողմերը իրենց համաձայնությունը տվեցին Կասպրշիկի առաջարկությանը, իսկ վերջինս խոստացավ մեկ օրվա ընթացքում հրապարակել ԵԱՀԿ պաշտոնական էջով, սակայն հայտարարությունը չտարածվեց, քանի որ ադբեջանական կողմը, հավանաբար, հետ էր կանգնել կես ճանապարհից և Ալիևի հետ չհամայձայնեցված որոշում էր կայացրել։ Դրա վառ ապացույցն է նաև ադրբեջանցի լրագրողների տոտալ լռությունը իրենց` Հայաստան և Արցախ կատարած այցի մասին։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն