«Freedom House»-ի նոր զեկույցը. Կապիտուլացված Նիկոլ Փաշինյանի մասամբ ազատ և կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմը

article-image

Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2020թ. տարեկան զեկույցը: Զեկույցը վերնագրված է` «Democracy under Siege» («Պաշարված ժողովրդավարություն»): Կազմակերպության գնահատականը աշխարհում ժողովրդավարության չափման հարցում այս տարի հուսադրող չէ:

Ինչպես և միջազգային մյուս կազմակերպությունների, հատկապես` «Freedom House»-ի զեկույցները չի կարելի անվանել անաչառ, նամանավանդ այն դեպքում, երբ այսօր Հայաստանում իշխանության եկածները այդ զեկույցների հիմնական դոնորներն են, որոնց տրամադրած տեղեկատվության և կարծիքների հիման վրա են կազմվում այս զեկույցները: Սակայն, այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում են արձանագրվում որոշ խնդիրներ և տրվում են հստակ ձևակերպումներ, ինչպիսին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի` կապիտուլյանտ լինելու հանգամանքի ամրագրումն է:

«Մահացու համավարակը, տնտեսական և ֆիզիկական վտանգը և արյունալի հակամարտության պայմաններում ժողովրդավարության պաշտպանները մեծ կորուստներ են կրել ավտորիտար թշնամիների դեմ պայքարում` միջազգային բալանսը փոխելով հօգուտ բռնապետության»,- նշում են զեկույցի հեղինակները:

Զեկույցում նշվում է, որ  2020 թվականին «ազատ» (Free) պետություններ համավող պետությունների թիվը նվազել է իր ամենացածր թվին` 15 տարվա ընթացքում, մինչդեռ «ոչ ազատ» (Not Free) պետությունների թիվը ամենամեծն է:
 


 

Զեկույցի հեղինակները արձանագրում են նաև ժողովրդավարության 11 կետով նվազումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նվազման պատճառներ են նշվում որպես քաղաքական կոռուպցիան և շահերի բախումը, կառավարությունում թափանցիկության պակասը և կոշտ միգրացիոն և ապաստանի տրամադրման քաղաքականությունը:
 


 

Ինչ վերաբերվում է Հայաստանին.

Զեկույցում նշվում է, որ ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը ժողովրդավարական նորմերի համաշխարհային անկման ևս մեկ նշան է, որը ապացուցվեց Լեռնային Ղարաբաղում անցած տարի: «Սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի որոշիչ օգնությամբ, ռազմական գործողություններ սկսեց` լուծելու տարածքային խնդիրը, որը Հայաստանի հետ տարիներ տևած բանակցություններում չհաջողվեց լուծել: … Ղարաբաղյան պատերազմը տարածվող ազդեցություն ունեցավ ժողովրդավարության վրա: Ամրացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը` հակամարտությունը սպառնում է ապակայունացնել իշխանությունը Հայաստանում: Խորը արմատներ գցած ավտորիտար առաջնորդներ ունեցող այս տարածաշրջանում միակ լուսավոր կետը` Հայաստանը, որոշակի ձեռքբերումներ էր ունեցել` սկսած 2018 թվականի հակակառավարական ցույցերից և քաղաքացիների կողմից` ավելի բարեփոխումներին միտված կառավարության ընտրությունից: Սակայն  պատերազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան դաժան արձագանքի արժանացավ որոշ ընդդիմադիրների կողմից, որոնք ներխուժեցին խորհրդարան և հարձակվեցին խոսնակի վրա: Նման անկանոն վիճակը սպառնում է պետության` դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին և կարող է իրադարձությունների շղթա ստեղծել, որը Հայաստանին կմոտեցնի իր հարևանների ավտորիտար միտումներին»,- Հայաստանի մասին զեկույցի ընդհանուր մասում նշում են հեղինակները:

Հայաստանը դասվում է նաև այն պետությունների շարքին, որոնցում 2020 թվականի ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ազդել են նրանց ժողովրդավարության հետագծի վրա և հատուկ ուշադրության են արժանացել 2021 թվականի ընթացքում: