Բեռնում...
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտերը. գեներալ Քեյն
16-04-2026 18:12 | Լուրեր

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտերը. գեներալ Քեյն

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Դեն Քեյնը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը պատրաստ են «բառացիորեն մեկ ակնթարթում» վերսկսել մարտերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նա հայտնել է, որ ամերիկյան ուժերն իրանական նավահանգիստների շրջափակումը սկսել են ապրիլի 13-ին։ Այդ շրջափակումը, նրա խոսքով, վերաբերում է միայն իրանական նավահանգիստներին և ափամերձ շրջաններին, ոչ թե Հորմուզի նեղուցին։

Քեյնը հայտարարել է, որ շրջափակումը սկսելուց ի վեր ԱՄՆ ուժերը 13 նավի հրահանգել են հետ շրջվել, և նրանք կատարել են «այդ իմաստուն ընտրությունը»։

Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որը կփորձի ճեղքել շրջափակումը, «համապատասխան արձագանքի կարժանանա»։

Աղբյուր՝ AntiFake.am