Արարատի մարզպետարանում 2019թ. պարգևավճարները կազմել են 118.408.300 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետարան` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` մարզպետի, մարզպետի տեղակալների և օգնականների ստացած պարգևատրումները` առանձին:

AntiFake.am-ի առաջին հարցմանն ի պատասխան` մեզ հայտնեցին, որ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածներով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով` Արարատի մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետի տեղակալի օգնականին, մարզպետարանի վարչության պետին և ներքին աուդիտի բաժնի պետին և նույն բաժնի աշխատակիցներին պարգևատրելու մասին ՀՀ Արարատի մարզպետի 2019թ. համապատասխան կարգադրություններին խորհուրդ տվեցին ծանոթանալ ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում:

Ինչ վերաբերում է Արարատի մարզպետի համապատասխան կարգադրություններով պարգևատրող անձանցից բացի այդ կարգադրություններում չընդգրկված աշխատակիցների պարգևատրմանը, մարզպետարանից հայտնել են, որ Արարատի մարզպետի համապատասխանկարգադրություններում չընդգրկված ՀՀ Արարատի մարզպետարանի մյուս աշխատակիցները մարզպետի հիշատակված կարգադրությունների արձակման նույն ժամանակահատվածում 2019 թվականին պարգևատրվել են ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով, ինչպես նաև տվյալները արտացոլված են ՀՀ Կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1515-Ն որոշման թիվ 4-րդ հավելվածում:

Հարցման պատասխանով նաև տեղեկացրել են, որ 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Արարատի մարզպետը, նրա տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարն Արարատի մարզպետի կարգադրություններով պարգևատրում չեն ստացել:

AntiFake.am-ը երկրորդ անգամ հարցում էր ուղարկել Արարատի մարզպետարան և խնդրել էր տրամադրել 2019թ. Արարատի մարզպետարանի պարգևատրման ֆոնդի չափը` հստակ թվերով:

2-րդ հարցմանն ի պատասխան` մեզ հայտնեցին, որ ՀՀ Արարատի մարզում 2019 թվականի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված պարգևատրման ֆոնդը կազմել է 86.536.300 դրամ, իսկ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևտրում»  հոդվածով պարգևատրման ֆոնդը`31.872.000 դրամ:

Ստացվում է, որ 2019 թվականի համար նշված երկու հոդվածներով Արարատի մարզպետարանի պարգևավճարները կազմել են 118.408.300 դրամ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն