Daily Digest: 20.03.2020. AntiFake.am-ի բացահայտումները ԼԳԲՏ անձանց և նրանց հասարակական-քաղաքակական կյանքում ներգրավվածության, մեդիամանիպուլյացիաների և «Տարվա բարերարի» մասին

article-image

Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով, և արձանագրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին արդեն 160 դեպք: Իսկ AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը:

Այս անգամ ընթերցողի դատին ենք ներկայացնում մի քանի աղմկահարույց  բացահայտումներ:

Մեր մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության կողմից բացահայտված գործը, որը մի շարք լրատվամիջոցներ տարածում  և լուսաբանում էին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի լուսանկարներով, առնչություն չունի վերջինիս հետ: Մենք նման բոլոր լրատվամիջոցերին հավաքեցինք և ներկայացրեցինք՝ հետագա մանիպուլյացիային վերջ տալու համար: ԱԱԾ հայտարարությանը և նշված լրատվականների ցանկին կարող եք ծանոթանալ առանձին հրապարակմամբ:


AntiFake.am-ը դեռևս այս տարվա սկբին ահազանգել էր, որ 2020թ. մարտի 1-3-ը «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը տրանս ճամբար է կազմակերպում տրանս անձանց, տրանս ակտիվիստների և տրանս անձանց ընտանիքի անդամների համար։ Մենք որոշեցինք պարզել, թե ովքեր են դրա կազմակերպիչները և անցկացման ջատագովները: Պարզեցինք, որ տրանս ճամբարի կազմակերպիչները և նրանց հովանավորները սերտ կապերի մեջ են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի և Հայաստանի ներկայիս իշխանության հետ:


Իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսը «Տարվա բարերար» մրցանակ ստացավ «Inside Philantrophy» կազմակերպության կողմից: Որոշեցինք պարզել, թե ինչ կապ ունեն «Տարվա մրցանակ» շնորհող «Inside Philantrophy» կազմակերպությունը և նրա հիմնադիր Դեյվիդ Քելըհենը Ջորջ Սորոսի հետ:

Ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս ենթադրել, որ «Inside Philantrophy» կայքի հիմնադրի կողմից Ջորջ Սորոսին տրամադրված մրցանակի հետևում տարիներ ձգվող համագործակցության արդյունք է:

Վերը նշված հոդվածները՝ առավել մանրամասն՝

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն