#SutNikol նախաձեռնության անդամները խաղաղ ակցիա են իրականացրել, ապա բերվել ոստիկանության բաժիններ

article-image

Այսօր` ապրիլի 15-ին, վաղ առավոտից #sutNikol նախաձեռնությունը խաղաղ ակցիա էր սկսել` #sutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը, որն ուղղված է գործող իշխանությունների ստի և կեղծիքի դեմ:

Նախաձեռնության անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Ակցիային միացել են նաև Հայաստանի տարբեր քաղաքները, մասնավորապես Սիսիանը, Վանաձորը, Մարալիկը, Գյումրին, Ախուրյանը, Ամասիան, Էջմիածինը:

Ակցիայի մեկնարկից կարճ ժամանակ անց Ոստիկանության բաժիններ են բերվել #sutNikol նախաձեռնության 12 անդամներ, այդ թվում` համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Նախաձեռնության անդամները մշտապես հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեության քննադատություններով:

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն