Արսեն Թորոսյանը հերքել, ապա հաստատել է նորածնի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը

article-image

Երեկ՝ մարտի 26-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանում 2 ամսական երեխան և նրա մայրը վարակվել են կորոնավիրուսով և գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Տեղեկատվության տարածումից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում Կառավարությում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հերքել էր այդ տեղեկությունը։

Արդեն այսօր՝ մարտի 27-ին, Արսեն Թորոսյանը ուղիղ եթերից հաստատել է համացանցում տարածվող տեղեկությունները՝ նշելով, որ  երբ լրագրողներն իրեն հարց էին տվել, նրան այդ փաստը դեռևս հայտնի չէր։

Թորոսյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել և ասել«Ուզում եմ անդրադառնալ երեկ և այսօր մամուլում հնչած մի դեպքի, որի մասին ես երեկ Կառավարությունում տված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացված չէի։ Դա 2 ամսական երեխայի վարակման դեպքն է իր մայրիկի հետ։ Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա...։ Կրկնում եմ, երեկ, երբ որ լրագրողները ինձ հարց էին տալիս, ինձ պարզապես դեռ չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին»,-հավելել է նախարարը։

Թորոսյանը նաև տվյալներ է ներկայացրել երեխայի և մոր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ երեխան ընդհանրապես ախտանշաններ չունի։ Երեխայի մայրը, ով  երկու օր ջերմել է, այս պահին նույնպես ախտանշաններ չունի: Նրանք երկուսն էլ բժիշկների հսկողության տակ  են և գտնվում են հիվանդանոցում: Թորոսյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու և առողջությունը վերականագնել համար։ Նախարարը հույս է հայտնել, որ ժամանակը լրանալուն պես 2 ամսական փոքրիկն ու մայրիկը բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը