Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ևս մեկ կեղծ ժամանակագրությամբ լուսանկար

article-image

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «հակահամաճարակային արշավը»` հրապարակելով բազմաթիվ լուսանկարներ Հայաստանի տարբեր բնակավայրերից, որտեղ հիմնականում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:

Ինչպես շատ անգամ է եղել, Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարը «ժամկետնանց» էր: Այս անգամ էլ Փաշինյանը անդրադարձել էր «Armenia Planet Tour» տուրիստական գործակալության` հունիսի 1-ին հրապարակված լուսանկարին, որտեղ կազմակերպությունը հրապարակմամբ շնորհավորում էր Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

Ավելի ուշ, «Armenia Planet Tour» տուրիստական գործակալությունը հրապարակման մեկնաբանություններում, այնուհետև իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով վարչապետի հրապարակմանը, պարզաբանել է, որ լուսանկարը արվել է 2013 թվականին և ինստագրամյան էջում լուսանկարը տեղադրվել է «երեխաների տոնի կապակցությամբ»: Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի էջում առկա հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր սկզբից ևեթ հարցականի տակ էին դնում լուսանկարի ժամանակային համապատասխանությունը:

Տուրիստական կազմակերպությունը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «անհապաղ հեռացնել այդ հաղորդագրությունը»` ափսոսանք հայտնելով, որ երկրի ղեկավարը չստուգված փաստեր է տարածում:

Արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր էջում տեղադրել լուսանկարներ, որոնց մի մասը խախտում են քաղաքացիների իրավունքները և վնասում են այս կամ այն կազմակերպության կամ բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների համբավը:

Փաստենք, որ հրապարակումը դեռևս չի հեռացվել Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am


 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն