
Այս օրերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահաբեր պայթյունը, դրա հետևանքները մնում են միջազգային քննարկման գլխավոր առարկան:
Ինչպես հայտնի է, վերջին տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է ավելի քան 150, վիրավորել ավելի քան 5000 քաղաքացի, անօթևան մնացել մոտ 300.000-ը: Բեյրութը աղետի գոտի է հայտարարվել:
Լրատվականները և սոցիալական ցանցերը լցված են պայթյունի և դրան հետևած ավերածությունների լուսանկարներով և տեսանյութերով: Դրանց թվում տարածվում են նաև տարբեր կեղծ լուսանկարներ և տեսանյութեր:
Հրապարակված տեսանյութերում երևում են, թե ինչպես են «հրթիռները» հարվածում, որին հետևում է պայթյունը: Շնորհիվ այն բանի, որ պայթյունի պահը ֆիքսվել է քաղաքի տարբեր վայրերից և հրապարակված տեսանյութի իսկությունը հնարավոր է լինում արագորեն պարզել: Այդ տեսանյութերից մեկի մասին արդեն գրել էինք, թե ինչպես են «ֆոտոշոփի» ենթարկված տեսանյութը տարածելով` օգտատերերը պնդում, թե նավահանգստին հրթիռ է հարվածել:
Նախորդի նման ևս մեկ տեսանյութ է տարածվում, որտեղ նույնպես օգտատերերը «բացահայտում են» հրթիռի հարվածը:
What fell from the sky? #Lebanon pic.twitter.com/XtdpTZ3kqW
— freezerohedge (@freezerohedge) August 7, 2020
Սակայն նույն տեսանյութի չխմբագրված տարբերակը ևս առկա է համացանցում, որտեղ որևէ հրթիռ չի նշմարվում:
Չնայած Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ արտաքին ուժերի միջամտության հավանականություն կա հրթիռի կամ ռումբի կամ այլ գործունեության միջոցով, սակայն վերը բերված օրինակները նախագահի առաջարկած վարկածի համար փաստական հիմք չեն կարող հանդիսանալ, որովհետև դրանք պարզապես կեղծ են:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Աղբյուր՝ AntiFake.am
Русская версия статьи.
► Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ Բեյրութի նավահանգստում գտնվող պահեստը պայթում է «հրթիռի» հարվածից, կեղծ է
► Լիբանանը չի բացառում «արտաքին ուժերի» ներգրավվածութունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի դեպքին. RТ
► Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում. RT