Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 4: Քանի՞ վերելակ է փոխվել Երևանում

article-image

Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոսոտումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ: Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք հանրաքվեի ինստիտուտի ներդրմանը, տրանսպորտի և մետրոյի խնդիրներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք Հայկ Մարությանի մեկ այլ նախընտրական խոստման:

Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև խոսել է վերելակների մասին: Նա ասում էր, որ քաղաքապետարանը պետք է զբաղվի վերելակներով, պետք է վերանորոգի դրանք և հարկ եղած դեպքում նաև՝ փոխի:

Հայկ Մարությանի նախընտրական այս խոստմանը մենք անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, և ներկայացրել, որ վերելակների բարեկարգման համար վճարելու են քաղաքացիները: Հատկանշական է, որ Մարությանն այդ մասին ոչինչ չէր ասել իր քարոզարշավի ընթացքում:Իսկ նոր վերելակների գումարը Երևանցիները մարելու են 25 տարվա ընթացքում: Ուստի՝ Մարությանն իր խոստումն իրականացնելու պարագայում դա անելու է «քաղաքացիների հաշվին»:



Եվ թեև Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասում էր, որ մինչև 2019թ. տարեվերջ, համայքնային բյուջեի հաշվին պիլոտային ծրագրով փոխարիվելու են 20 վերելակներ, Երևանում մինչ օրս որևէ վերելակ փոխարինված չէ, և հարց է առաջանում, թե տարեվերջին մնացած 2 ամիսների ընթացքում ժամանակային առումով քանի՞ վերելակ  հնարավոր կլինի փոխել:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս պահը որևէ վերելակ փոխարինված չէ, ապա պետք է փաստել, որ այս խոստումը ևս չի կատարվել:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը