Երևանի ամանորյա բյուջեն վերջին 5 տարիներին և այս տարի

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ տեղեկություն հայցելով Երևանի 2014-2019 թվականների ամանորյա բյուջեների վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանից պատասխանել են.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տրամադրում ենք 2014-2019թթ-ներին համայնքային բյուջեից Երևանի ամանորյա միջոցառումների համար հատկացված ֆինանսական միջոցների թվային պատկերը՝ ըստ տարիների.

  • 2014թ.՝ 113.120.000 ՀՀ դրամ,
  • 2015թ.՝ 136.141.900 ՀՀ դրամ,
  • 2016թ.՝ 157.180.200 ՀՀ դրամ,
  • 2017թ.՝ 192.478.000 ՀՀ դրամ,
  • 2018թ.՝ 222.351.800 ՀՀ դրամ։

2019թ.՝ նախատեսվել է 271.797.000 մլն ՀՀ դրամ՝ պետբյուջեից, որին գումարվելու է 54 միլիոն ՀՀ դրամ՝ համայնքային բյուջեից»։

Երևանի քաղաքապետարանի 2019թ. ամանորյա ծախսերի վերաբերյալ տեսանյութը՝ շուտով։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն