Ստյոպա Սաֆարյանը կրկին խայտառակվեց. Վարչապետին կից ՊՈԱԿ-ը հաստատեց, որ քաղաքացու վարորդական վկայականում սխալմամբ է գրվել «Ադրբեջան»՝ Հայաստանի փոխարեն

article-image

Այսօր սոցցանցերում հրապարակվեց Տավուշի մարզի Պառավաքար համայնքի բնակչի՝ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված վարորդական վկայականի մի լուսանկար, որում Հայաստանի փոխարեն Ադրբեջան էր նշված։

Լուսանկարը հրապարակած քաղաքացին պատմել էր, որ «երբ քաղաքացին հարցրել է, թե սա ի՞նչ է, պատասխանը այսպիսին է հնչել՝ «ջիպիեսով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված»։

 

 

Լուսանկարի առնչությամբ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը իշխանությունների ակտիվ պրոպագանդայով զբաղվող և երբեմն ստահոդ տեղեկություններ տարածող անձանցից մեկն է, շտապել էր «պարզաբանումներ» ներկայացնել՝ պնդելով, որ վարորդական վկայականի «տերը ծնվել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ում ու այժմ ապրում է Տավուշի մարզում»։

Այնուհետև հավատալով ինքն իր պնդմանը շարունակել էր. «Լավ, միթե կարելի է հասարակության այս գերգրգռված վիճակում նման բան անել? Անգամ այդպիսի կատակ այս վիճակում չի կարելի անել։ Թարգեք ձեր հասարակությանը ոչնչացնելն ու սպանելը»։

Ստյոպա Սաֆարյանը նաև գրառման մեջ ցուցադրել էր ԼՂ հակամարտության պատմության վերաբերյալ իր «փայլուն» գիտելիքները՝ հանրությանը ներկայացնելով, թե «Ադրբեջանական ԽՍՀ-ում ծնված բոլոր հայերի ծննդյան վայր Ադրբեջան է գրվել միշտ' դա մեզ դուր գա թե դուր չգա, որովհետև 1991-92թթ. Հայաստանը հայտարարել է, որ ինքը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի հանդեպ, այսինքն' ճանաչում է այն։ Բա 7 շրջան ետ վերադարձնելու ու ԼՂԻՄ "վիճելի" հատվածի կարգավիճակը նոր "կամաարտայայտությամբ" որոշելու միջազգային պարտավորությունը ձեր կարծիքով որտեղից է?»։

 

 

Երկար ժամանակ չանցած` վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը (infocheck.am) տեղեկություն տարածեց, որ ««Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր, իսկ խնդիրն արդեն լուծվել է»։

«Սխալմունքին» կանդրադառնանք առանձին։

Փաստորեն պաշտոնապես ոչ միայն հաստատվեց ավելի վաղ հրապարակված լուսանկարի իսկությունը, այլ նաև ամբողջությամբ հերքվեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի առաջ քաշած թեզը, իսկ դա հիմնավորելու ու մեղավորներ փնտրելու նրա ջանքերը, փաստորեն, ապարդյուն էին։

Առաջին անգամը չէ, որ Ստյոպա Սաֆարյանը ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը, «պաշտպանում» նրանց (իրենց բառերով) «մեդիատեռորից», սակայն պարզվում է, որ տարածվող տեղեկությունը ճիշտ է, իսկ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակաբար հայտնվում է անհարմար դրության մեջ՝ չդադարեցնելով հանրության շրջանում կեղծիքներ տարածելու գործելաոճը։

 

Infocheck-ի պարզաբանող հրապարակումը՝ ստորև.


Կարդացե՛ք նաև՝
 Ստյոպա Սաֆարյանի՝ իր «քաղաքական չեզոքության» և «քաղաքական գործընթացներով չգայթակղվելու» վերաբերյալ հայտարարությունը սուտ է
 Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սուտ, կեղծիք և թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքի ակնհայտ «photoshop» արված նկարը ներկայացնում է որպես իրական նկար. 3 կեղծիք 1 գրառման մեջ
 Ստյոպա Սաֆարյանի մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա մեկնելու վերաբերյալ
 Ստյոպա Սաֆարյանի հերթական կեղծիքը Սեմյոն Պեգովի և տելեգրամյան ալիքներով տարածվող քվեարկության արդյունքների վերաբերյալ
 Ի՞նչ արժե քննարկվող գրիչը. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կեղծիք է տարածում

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն